Այո՛, լիզելով թուրքերի ոտքերը Հայաստանը կդառնա տնտեսապես հզոր վիլայեթ՝ Թուրքիայի կազմում. Հայկ Մարտիրոսյան․«Փաստինֆո»

Այն, ինչ լսում ենք բարբաջանքի տեսքով, պարզապես թուրքական շահերի լոբբինգ է Հայաստանում, որը միտված է աստիճանաբար հայ ժողովրդին, հայաստանցիներին սովորեցնելու, վարժեցնելու Հայաստանը Թուրքիա դարձնելու ծրագրի քայլերի հաջորդականությանը,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ԱԽՔ Արմեն Գրիգորյանի՝ Թուրքիայի հանդեպ վերաբերմունք փոխելու մասին սկանդալային հայտարարությանը։

Քաղաքագետի խոսքով՝ եթե կան մարդիկ, որոնք դեռևս ՀՀ 1-ին նախագահի ռեժիմի ջանքերով ներդրված այդ դավաճանական գաղափարախոսությանն են դավանում, թե, իբր, մեր գործողություններով են պայմանավորված թուրքական տարրի վերաբերմունքը մեր հանդեպ, ապա դրանց կարելի է բաժանել երկու մասի։ Առաջին խմբում, ըստ նրա, մարդիկ են, որոնք այն աստիճան տխմար են, որ կարծում են, թե դա իրոք այդպես է ու եթե հայերը սկսեն լիզել թուրքերի ոտքերը, ապա թուրքերը կսկսեն հայերին լավ նայել, հետևաբար հայերն են մեղավոր։ «Այդ տրամաբանությամբ նաև Ցեղասպանության մեղավորը ևս հայերն են»,- նշել է Հ.Մարտիրոսյանը։

2-րդ խումբը մարդիկ են, որոնք շատ լավ ամեն ինչ հասկանում են՝ ինչպես գործողը ռեժիմը, և այդ պարագայում ստիպված ենք արձանագրել, որ իրականությունն իմացող», սակայն այդ թեզերը առաջ մղող մարդիկ ուղղակի դավաճաններ են և աշխատում են Հայաստանի թշնամի պետությունների օգտին։ Բանախոսի պնդմամբ՝ այո՛, եթե սկսենք լիզել թուրքերի ոտքերը ՀՀ-ն կարող է դառնալ տնտեսապես հզոր վիլայեթ՝ Թուրքիայի կազմում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում