5 աստղանի հյուրանոց՝ մայր ԲՈՒՀ-ի տարածքո՞ւմ․ Dejavu (լուսանկար)

Dejavu տելեգրամ ալիքը գրում է․ «Մեր ձեռքի տակ է հայտնվել էսքիզային նախագծի մի տարբերակ, ըստ որի Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերություններից մեկը, համատեղ թուրքական հայտնի հյուրանոցների խմբի հետ, մեծ նախագիծ է պլանավորում իրականացնել ներկայիս Մայր ԲՈՒՀ-ի (համալսարանի) տարածքում:
Ըստ նախագծի, պլանավորվում է 5 աստղանի մոտ 400 հյուրանոցային համարով համալիր և կից բնակելի էլիտար շենք: Էլիտար շենքի բնակիչները կկարողանան օգտվել հյուրանոցային համալիրի բոլոր ծառայություններից: Բնակարանի 1 քմ վաճառքի գները նախատեսվում են 7500-9000$ շրջակայքում: Մեզ տեղեկացրեցին, որ նախնական, 7 բնակարան արդեն վաճառված է: Այս և այլ նախագծեր, մեր աղբյուրի փոխանցմամբ, հաստատվում են բարձր մակարդակներով, իսկ իրականացման համար վստահվելու են Փաշինյանի ամենից մտերիմ օլիգարխին՝ Խաչատուր Սուքիասյանին(մականունը՝ Գրզո)»։