Նիկոլի թշնամին Արցախի հերոսներն են, իսկ բարեկամը՝ թուրքն ու ադրբեջանցին (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հաղորդաշարի հյուրը հասարակական գործիչ, հրապարակախոս Ավետիք Իշխանյանն է։ 

Սահմանադրական դատարանը հայտարարեց՝  քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որը վերաբերում էր սահմանադրական կարգի տապալմանը, հակասում է Սահմանադրության 78 և 79 հոդվածներին, և այն անվավեր ճանաչվեց: Արցախի 1-ին ու ՀՀ  2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարեց՝   երեք տարի անց ճշմարտությունը հաղթանակեց:

Հիշեցնեմ, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց  2018 հուլիսի 27-ին՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: Եվ 537 օր պահվեց  ազատազրկման մեջ։ Երեք տարի անց պարզվեց, որ կալանավորումը եղել է ապօրինի:

Այսպիսով, երկրի բարձրագույն դատարանի որոշմամբ՝  քրեական օրենսգրքում այլևս 300.1 հոդվածը գոյություն չունի։  Եվ ուրեմն՝ չկա հոդված, չկա հանցանք:

Մանրամասները՝ տեսանյութում