Շեմի էֆեկտ․ երբ մարդը մոռանում է, թե ինչու է եկել սենյակ

Բոնդի համալսարանի ավստրալացի գիտնականները պարզել են, որ «շեմի էֆեկտը», երբ մարդը մոռանում է, թե ինչու է սենյակ մտել, մարդու գիտակցության համընդհանուր հատկությունն է, որը բնորոշ է բոլոր մարդկանց:

Այս վարքի պատճառը պարզելու համար գիտնականները հավաքել են մարդկանց խումբ: Նրանց խնդրել են նախ դիտել երկրաչափական ձևերի որոշակի հաջորդականություն, իսկ հետո անցնեն սենյակների վիրտուալ պատկերասրահով: Այս զբոսանքի տարբեր փուլերում հետազոտողները հետևել են, թե ինչպես են փորձի մասնակիցները հիշում հաջորդականությունը:

Ինչպես հաղորդում է «Ռամբլերը», պարզվել է, որ «շեմի էֆեկտը» չի արտահայտվում արհեստականորեն ստեղծված իրավիճակներում: Որոշվել է ևս մեկ փորձ կատարել. Կամավորները ստիպված են եղել զբոսնել իրական սենյակներում և լուծել մի քանի մաթեմատիկական կամ տրամաբանական խնդիրներ: Երբ խնդիրն այս եղանակով ավելի է բարդացել, փորձերի յուրաքանչյուր երկրորդ մասնակիցը սկսել է մոռանալ թվերի հաջորդականությունը:

Ուսումնասիրությունն ավարտելուց հետո հետազոտողները եկան այն եզրակացություն, որ «շեմի էֆեկտն» ակտիվանում է, երբ մեր գիտակցությունը գերծանրաբեռնված է, և միևնույն ժամանակ մենք կտրուկ փոխում ենք մեր միջավայրը: Ուղեղը անցնում է նոր տեսողական տեղեկատվության մշակման և «նետում» է նախորդ առաջադրանքը: