Քիլլեր Սուրոն

Ճանաչենք մերօրյա հերոսներին. Սուրեն Եսայան

«Հանգիստ քնեք, տղերքը պահում են»։ Պատերազմից օրեր առաջ այս տողերն էր գրել Սուրենը…

Սուրենը ծնվել է 2002 թվականի հունվարի 15-ին, Երևան քաղաքում։

5,5 տարեկան էր, երբ հաճախեց Տաթևի դպրոց ու սովորեց գերազանց։ 12 տարեկանում մեկնեց Հնդկաստան, սովորեց Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում, որտեղ նույնպես սովորեց գերազանց։ Այնուհետև վերադարձավ Հայաստան և ուսումը շարունակեց թիվ 195 ավագ դպրոցում։ Սուրենը շատ լավ էր տիրապետում անգլերենին։ Դպրոցին զուգահեռ ընդունվեց Ֆրանսիական համալսարանի նախ. կուրս և ավարտելուց հետո սովորեց նույն համալսարանի առաջին կուրսում՝ կառավարում բաժնում։

2020 թ. հուլիսի 23-ին Սուրենը զորակոչվեց բանակ, ծառայության անցնելով Ջաբրայիլում՝ դիպուկահարների դասակում։

Ծառայության 2 ամիսների ընթացքում արժանացել է հրամանատարների ուշադրությանը։

Պատերազմի օրերին գրեթե ամեն օր զանգահարում էր Սուրենը՝ վստահ ու հուսադրող ձայնով, ընտանիքին համոզում, որ նա պատերազմին չի մասնակցում և որ իրենք ապահով տեղում են։

Միայն հետո պետք է ընտանիքը իմանար, որ տղան պատերազմի առաջին ժամերից առաջնագծում թեժ կռիվների է մասնակցել։

Հոկտեմբերի 4-5-ին նրանց տեղափոխել են Հադրութ։

Այս օրերին ընկերները իր համար մականուն էին մտածել, «Կիլլեր Սուրո» էին ասում։ Վերջին անգամ Սուրենը զանգահարեց հոկտեմբերի 10-ի առավոտյան։

Աղբյուրը՝

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2760426860937862&id=1749736195340272