Փրկարարները ծառից իջեցրել են կենդանուն

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում քաղաքացիների կողմից հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Կամոյի 2 հասցեի հարակից այգում, կատուն բարձրացել է ծառը և չի կարողանում իջնել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Քաղաքացիներն ու անցուդարձողները մի քանի անգամ փորձել են փրկել կենդանուն, բայց չեն հաջողել:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի փրկարարներն անմիջապես արձագանքել են կանչին, մեկնել նշված հասցե և ծառից իջեցրել կատվին: