Պուտին-Մակրոն-Մերկել առցանց հանդիպումը ձախողվել է

Հստակեցվում են Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների միջև կայանալիք առցանց համագումարի մանրամասները, հայտնել է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ մեջբերելով ՌԴ նախագահ Վադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքը։ Պեսկովը նշել է, որ քննարկվելիք թեմաներից մեկը կվերաբերի Դոնբասում առկա իրավիճակին։

Ավելի վաղ Գերմանիայի կառավարության մամուլի խոսնակ Շտեֆան Զայբերտն ասել էր, որ ղեկավարների միջև առցանց հանդիպումը, որը պիտի կայանար այսօր, տեղի չի ունեցել։ Այլ մանրամասներ, սակայն, չեն հաղորդվել։

Կրեմլի մամուլի ծառայության ղեկավարը լրագրողներին ասել է․«Մենք շարունակում ենք համաձայնության գալ Բեռլինի և Փարիզի հետ: Երբ արդյունքներ լինեն, ձեզ կտեղեկացնենք»։

Հարցին, թե ինչու չի քննարկվում առցանց հանդիպմանը Ուկրաինայի նախագահ Վլադիմի Զելենսկիի մասնակցության հարցը, Պեսկովն ասել է, որ «նորմանդական քառյակի»-ի ձևաչափով բանակցությունների մասին խոսք չի եղել, սակայն հավելել է, որ Դոնբասի հարցը քննարկվող հարցերի շարքում կլինի։