Ծնվել է հուլիսյան մարտերում զոհված հերոս կապիտան Աշոտ Միքայելյանի առաջնեկը

Այսօր՝ մարտի 29-ին ժամը 08։00-ին Վանաձորի բժշկական կենտրոնում ծնվել է հուլիսյան մարտերում զոհված հերոս կապիտան Աշոտ Միքայելյանի առաջնեկը։ «Փոքրիկը լույս աշխարհ եկավ փոխելով բոլորի կյանքը: Հայր դառնալու ավետիսը լսել էր դիրքերում, իր անսահման ուրախությունը կիսելով ընկերների հետ։ Ժամերն էր հաշվում տուն վերադառնալու, բայց ցավոք չկարողացավ զգալ հայր լինելու բեկրանքը, չվերադարձավ և չզգաց … բայց մենք վստահ ենք, որ նրա հոգին հզոր արծվի նման ժպտում է երկնքում»,-գրված է  PATUM.am ֆեյսբուքյան էջում: