Ռուսաստանի համար սկզբունքորեն կարևոր են ընտրությունների իրական արդյունքները. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի ինքնիշխանության համար 2021 թվականի առաջիկա ընտրություններում քաղաքացիների կամքի իսկական արտահայտումը սկզբունքորեն կարևոր է: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021-2026 թթ. անդամներին ուղղված իր ողջույնի խոսքում, ինչպես նաև ԿԸՀ նոր կազմի առաջին կազմակերպչական հավաքի հյուրերին:

«Երկրի, նրա զարգացման և ինքնիշխանության համար էապես կարևոր է, որ ընտրությունների արդյունքները արտացոլեն Ռուսաստանի քաղաքացիների իրական կամքը», – ասված է նախագահի ողջույնում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պրոֆեսիոնալիզմը հնարավորություն կտա դաշնային ընտրարշավը վարել պատշաճ մակարդակով:

Պուտինի խոսքով՝ վերջին տարիներին Ռուսաստանի ԿԸՀ անդամները սահմանել են ընտրությունների և հանրաքվեների անցկացման բարձր չափանիշներ՝ հիմնված օրենքի խիստ պահպանման, լավագույն փորձի և առաջադեմ թվային տեխնոլոգիաների ներդրման վրա, որոնք լայն հնարավորություններ են ստեղծում քաղաքացիներին՝ մասնակցելու երկրի հասարակական-քաղաքական կյանքին: