Տնտեսական զարգացումների նման պայմաններում չե՞նք հայտնվի Թուրքիայից կախվածության մեջ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը։

Տնտեսագետի հետ խոսեցինք այս տարվա առաջին ամիսների տնտեսական ցուցանիշներից, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունից, թե այս տարի երկնիշ տնտեսական աճ է ապահովելու, փետրվար ամսվա գրեթե վերականգնված տնտեսության առեղծվածի մասին։

Անդրադարձանք ԱԷԿ-ի հնարավոր փակման խոսակցություններին, իսկապե՞ս Հայաստանն այս պահին կանգնած է Ատոմակայանի փակման ռիսկի առաջ, և ի՞նչ վտանգներով է դա հղի՝ թե երկրի էներգետիկ անվտանգության, թե Իրանի հետ էներգետիկ տնտեսական հարաբերությունները խզելու առումով։ Ինչո՞ւ կառավարությունը նախորդ տարի որոշեց Ատոմակայանի վերակազմավորման համար Ռուսաստանի տրամադրած վարկային միջոցներն այլ ոլորտ ուղղորդել։

Տնտեսական կոլպս կա՞ երկրում, թե ամեն ինչ այնքան էլ անհույս չէ՝ հաշվի առնելով գնաճն ու սոցիալական շերտավորումը, աղքատության խորացումը, բիզնեսի կրճատման ծավալները։

Հայաստանում վերջին երեք տարում արված ներդրումները գնահատելով, արդյո՞ք կարելի է միտում տեսնել, որ մեզ նախապատրաստում են թուրքական կապիտալի ներհոսքին։ Խոսեցինք նաև հայ-թուրքական սահմանի բացման ու դրա հետևանքների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում