Դատախազությունն Օնիկ Գասպարյանի գործով դատավորի դիմումն ուղարկել է Քրեական ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումը։ Այս մասին  հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Խաչատրյանը նշել է, որ դիմումն ուղարկել են Քրեական ոստիկանություն։