Էրիկ Ալեքսանյանը պահանջում է, որ Աննա Դանիբեկյանն իրենից ներողություն խնդրի

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնող ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դիմել է դատարան՝ պահանջելով, որ  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն իրենից ներողություն խնդրի։

Նա նաև պահանջում է, որ դատարանը չեղարկի իր նկատմամբ «անհիմն կերպով կիրառված դատական սանկցիան»։

«Դիմել եմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ինձանից ներողություն խնդրելու եւ իմ նկատմամբ անհիմն կերպով կիրառված դատական սանկցիան չեղարկելու պահանջով»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: