Զինծառայողների մարմինների որոնման աշխատանքները այսօր շարունակվում են Սղնախ գյուղի ուղղությամբ

ԱՀ ՆԳՆ ԱՒՊԾ տեղեկացմամբ, ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորականների կամ պահեստազորայինների աճյունների որոնման աշխատանքները՝ փրկարարական մեկ ջոկատով, այսօր շարունակվում են Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ:

Նշենք, որ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մինչ այժմ հայտնաբերվել է 1523 աճյուն: