Ռուսաստանը կստեղծի տեղեկատվական միասնական հարթակ երկրում գտնվող օտարերկրացիների համար

Ռուսաստանում կստեղծվի տեղեկատվական միասնական հարթակ` երկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիների հաշվառման համար: Համակարգը թույլ կտա օտարերկրացիներին օգտվել տեղեկատվական ծառայություններից և պետական ​​ծառայություններ ստանալ էլեկտրոնային եղանակով:

«Պետական ​​միգրացիոն քաղաքականության հայեցակարգի 2020-2022 թթ. իրականացվաղ գործողությունների ծրագրով նախատեսված են տեղեկատվական ենթակառույցի ստեղծման աշխատանքներ, այդ թվում օտարերկրյա քաղաքացու մասին տվյալներ պարունակող միասնական տեղեկատվական հարթակ՝ թվային պրոֆիլ պահելու հնարավորությամբ»,- ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, այս մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից:

Թվային պրոֆիլը ներառելու է օտարերկրյա քաղաքացու կենսաչափական տվյալներ, նրա իրավական կարգավիճակը, տեղեկություններ նրա բնակության վայրի և աշխատանքի մասին: Համակարգը թույլ կտա նաև կնքել աշխատանքային պայմանագրեր և կատարել տարբեր վճարումներ, այդ թվում`հարկային: Բացի դրանից, համակարգը օտարերկրացիներին կտեղեկացնի Ռուսաստանում մնալու փաստաթղթերի ժամկետների ավարտի մասին: