Երկու օրից՝ մարտի 30-ին, ողջ աշխարհում տոնելու են Բիպոլյար խանգարումներով մարդկանց օրը․ Մեզ համար այդ օրը նույնպես կարևոր է, կարելի է նշել հավաքվելով կառավարության շենքի մոտ

Երկու օրից, Մարտի 30-ին, ողջ աշխարհում տոնելու են Բիպոլյար խանգարումներով մարդկանց օրը – World Bipolar Day. Օրվա ընտրությունը կապված է նկարիչ Վինսենթ Վան Գոգի ծննդյան օրվա հետ, որին համարում են Բիպոլյար հանճար։ Մեզ համար այդ օրը նույնպես կարևոր է, ավելին, ազգային էկզիստենցիալ նշանակություն ունի և այդ օրը կարելի է նշել հավաքվելով կառավարության շենքի մոտ։

Ըստ վիճակագրության մարդկության մոտ 2 տոկոսը տառապում է այդ հիվանդությամբ, այսինքն Հայաստանում ունենք մոտ 20 000 պացիենտ։

Ինչպես է արտահայտվում Բիպոլյար խախտումը, որի ավելի տարածված անվանումն է մանիակալ դեպրեսիվ պսիխոզ։

Պացիենտներն աչքի են ընկնում տրամադրության կտրուկ վայրիվերումներով՝ անչափ ու անհարկի հեղափոխական ոգեւորությունից մինչ խորը դեպրեսիա, հիստերիա, մարդկանց պատերով տալու, ասֆալտին պարկեցնելու մոլուցք, ընկճախտ և ինքնասպանության ցանկություն։ Պատերազմական պայմաններում բլից կրիգի պոռթկումից մինչև անվերապահ կապիտուլյացիա։

Պացիենտների պսիխիկան շատ զգայուն է և վատ պաշտպանված անքնությունից, գերծանրաբեռնվածությունից և ալկոհոլից։ Մարդկանց հետ չեն կարողանում հարաբերություններ կառուցել, ընդունակ են պահի տակ հուզական կտրուկ գործողությունների, օրինակ, պահի ազդեցության տակ պարբերաբար աշխատանքից ազատել ԱԱԾ, ԳՇ պետերին։

Հիվանդությունը պայմանավորված է գլխուղեղում քիմիական պրոցեսների դիսբալանսով, գլխավորապես սերոտինինով։

Բուժման լավագույն միջոցը հրաժարականն է և երկարատև հանգիստը որևէ մեկուսացված վայրում։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից։