Հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը չպետք է անպատիժ մնա. Արցախի ՄԻՊ (տեսանյութ)

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կատարելով հետևյալ գրառումը․

«Միջազգային հանրության անտարբերությունն Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզի դեպքերին ուղղակի անհասկանալի ու անընդունելի է:

Գրեթե ամենօրյա հաճախականությամբ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են պղծվում, ոչնչացվում մեր մշակութային հուշարձանները, և սա արվում է հայերի նկատմամբ կրոնական և էթնիկ ատելության բացահայտ դրսևորմամբ:

Հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը չպետք է անպատիժ մնա, քանզի մենք տեսել ենք, որ նման դեպքերի անպատժելիությունը ծնում է նոր չարիք աշխարհի տարբեր վայրերում:

Տեսանյութում Մատաղիսի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցին է»: