Ինչով էին զբաղված Հայաստանում, երբ թուրքը պատրաստվում էր հարձակվել. Գեղամ Նազարյան

Սահմանադրական Դատարանի երեկվա որոշումից հետո մի հարց եմ ուզում ուղղել մեղադրող դատախազներին, հատկապես իրեն ցուցադրական ագրեսիվ պահող Գևորգ Բաղդասարյանին.

1. Հիմա հասկացա՞ք, որ Շուշի ազատագրողին էիք դատում։

2. Դատախազներ, երբ ձեր երեխաները մի օր ձեզ կհարցնեն, թե ինչո՞ւ ընկավ Շուշին, առանց վարանելու կպատասխանեք. «Որովհետև մենք, երեխաներ ջան, երբ թուրքը պատրաստվում էր հարձակվել ու հարձակվեց, դատում էինք Շուշին ազատագրած մարդկանց։ Մենք չունեցանք մասնագիտական և մարդկային արժանապատվություն, էրեխեք ջան, որ չկատարենք մի մոլագար դավաճանի հրահանգները»։

Ու, երբ հաջորդ սերունդները կանցնեն Շուշիի անկումը դասը, պատմության դասագրքերում անպայման գրված է լինելու ձեր անունները՝ պարոնայք՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյան, Գլխավոր դատախազ՝ Արթուր Դավթյան, մեղադրող դատախազներ՝ Պետրոս Պետրոսյան, Գևորգ Բաղդասարյան:

Գեղամ Նազարյան
Ճշմարտություն սերունդների համար