Հունաստանում համազգային կարանտինը երկարաձգվել է մինչև ապրիլի 5-ը

Հունաստանում կորոնավիրուսի պատճառով սահմանված համազգային կարանտինը երկարաձգվել է մինչև ապրիլի 5-ը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Հունաստանի քաղպաշտպանության փոխնախարար Նիկոս Հարդալիասին:

Հաղորդվում է, որ սահմանափակումների համալիր միջոցառումների նոր երկարաձգման մասին հայտարարվել է համաճարակային հիվանդությունների կոմիտեի նիստից հետո:

Փոխնախարարի խոսքով՝ հիվանդացության մակարդակով «մուգ կարմիր» գոտում շարունակում են մնալ Ատտիկան և Սալոնիկը: Հարդալիասը նշել է, որ որոշում կկայացվի դպրոցների և մանրածախ առևտրով զբաղվող ձեռնարկությունների աշխատանքի մասին: