Արցախյան պատերազմում զոհվել է Ամուլսարի ակտիվիստներից Գարիկ Հարությունյանը

Արցախյան պատերազմում զոհվել է Ամուլսարի ակտիվիստներից Գարիկ Հարությունյանը: Նրա ընկերները հայտնում են, որ հաստատվել է Գարիկ Հարությունյանի ԴՆԹ-ն:

«Մեր Գարոն էլ զոհվեց հանուն հողի ու հայրենիքի։

Գարոն մինչև պատերազմն էլ Ամուլսարում շուրջ երեք տարի դրսում կանգնած պայքարում էր իր հայրենիքի, իր հարազատ գյուղի և մեր բոլորի առողջ միջավայրի համար։

Garik Harutyunyan

հանգչես խաղաղությամբ ՀԵՐՈՍ»,- գրել Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում: