Ազնվությունը՝ գնահատման չափանիշ (տեսանյութ)
«Սրտի խոսք» հաղորդաշարի հյուրը դրամատուրգ, երգիծաբան, արձակագիր, մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանն է:
Յուրաքանչյուր մարդ պետք է ինքն իրեն ճանաչի, իմանա սեփական, բարոյական արժեքները, մտքի և ուժի կարողությունը, հատկապես երբ ստեղծագործում է:
Ցանկացած ստեղծագործություն ինքնակենսագրություն է՝ լինի կտավ, թե երաժշտություն, գիրք, թե քարե շինություն. կարևորն աշխարհը գնահատելու կարողությունն է: Իսկ ո՞րն է այդ գնահատման չափանիշը. իհարկե ազնվությունը և վեհ գաղափարները, այլապես, էլ ինչ արվեստ:
Նա գնահատում է աշխարհը, ազնիվ է ինքն իր հետ, ունի հզոր, անվնաս զենք, այն երգիծանքն է:
Մանրամասները՝ տեսանյութում