Հայաստանում հետևողականորեն իրագործվելու է թուրքերի և ադրբեջանցիների հետ «մերձեցման» պրոցեսներ (տեսանյութ)

Ծանր է դիտել նմանատիպ տեսանյութեր, ծանր է ամեն օր հասկանալ, թե ինչ արհավիրքի, խայտառակության և կորուստերի մեջ ենք մենք ապրում ազգովին, բայց ավելի ծանր է հասկանալ, որ նրանք, ում մեղքով է այս ամենը տեղի ունեցել, շարունակում են իրենց հայակործան գործունեությունը, ընդ որում ոչ մի խղճի խայթ չզգալով։

Դե լավ… թողնենք մի կողմ էմոցիոնալ ելևէջները և պարզապես փաստենք, որ հիմա Հայաստանում հետևողականորեն իրագործվելու է թուրքերի և ադրբեջանցիների հետ այսպես կոչված «մերձեցման» պրոցեսներ, այսինքն մեզ համոզելու են, որ մենք ինքնակամ ազգովին գնանք դեպի ինքնասպանության։

Այդ խնդրի լուծման համար «դրսերից» արդեն լուրջ գումարներ են ներդրվելու, և այս գործընթացը խայտառակ պարտության տրամաբանական շարունակությունն է։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից