ՍԴ-ի վճիռն ավետեց «նիկոլ փաշինյան» քաղաքական սուբյեկտի վախճանը…

ՍԴ-ի որոշումով ավարտվեց նիկոլի քաղաքական բովանդակությունը։

Հայաստանի քաղաքական պատմության մեջ «նիկոլ փաշինյան» տեսակն ասոցացվում է բացառապես մարտի 1-ի հետ։

2008-ի զանգվածային անկարգությունների կազմակերպիչներից մեկը «մարտի 1-ը» դարձրեց իր քաղաքական բովանդակության հիմնասյունը։

Երկրի օրինական իշխանությունների կողմից զանգվածային անկարգությունների ալիքը մարելուն ուղղված միջոցառումները որպես քաղաքական հետապնդում ներկայացնելով՝ կերտվեց «ընդդիմադիր նիկոլի» կերպարը, որն անկասկած ժամանակին զարդարում էր ընդդիմադիր դաշտը։

2018-ին, ներքին և արտաքին քաղաքական գործոնների ուղղեկցությամբ՝ արևմտյան գործակալական ուժերի օգնությամբ երբեմնի «ընդդիմադիրը» զավթեց Հայաստանի իշխանությունը։

Առաջին իսկ օրվանից նիկոլը ձեռնամուխ եղավ ապացուցելու յուր քաղաքական ծագումնաբանության ճշմարտացիությունը՝ էյֆորիկ ալիքի ֆոնին պետական ողջ ապարատը գործի դնելով  Ռոբերտ Քոչարյանի դեմ։

ՀՀ 2-րդ նախագահը, գրեթե երկու տարի ապօրինի կերպով զրկված լինելով ազատությունից, անգամ իշխանական տաբռի աղմուկի ներքո, գեթ մեկ վայրկյան անգամ չկորցրեց հավասարակշռությունը՝ նախապես հայտարարածի պես «նստելով և ապացուցելով իր անմեղությունը»։

Բազմիցս ասպատակությունների ենթարկվելով «թաթար-մոնղոլների» կողմից՝ «թավշյա» դարձած ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ վարկենապես ոչնչացնելով «նիկոլ փաշինյան» քաղաքական գործչին, քանզի վերջինիս սպառված բովանդակությունը սկսվում և ավարտվում էր «մարտի 1-ով»։

Հ.Գ. Վստահ եմ, որ մոտ ապագայում հայ հասարակությունն ականատես կլինի՝ իշխանության փոխանցումն ազդարարող դասական վերջաբանի 2-րդ արարին՝

Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր, ես՝ սխալվեցի…

(c) ն. փ.

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից