Նիկոլ Փաշինյանն Արմավիրում 4 գյուղ կայցելի. երթուղին խիստ գաղտնի է պահվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Նիկոլ Փաշինյանը չհայտարարված քարոզարշավի շրջանակներում մեկնելու է Արմավիրի մարզ։ Այցի երթուղին, ինչպեսև նախորդ անգամ, հույժ գաղտնի է պահվում։ Անգամ նրա անվտանգության ծառայությունը նախօրոք չի տեղեկանում, թե ինչ երթուղով են մեկնելու։

Այցի գլխավոր կազմակերպիչ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնավոր զրույցի ժամանակ ասել էր, թե ցանկացած պահի կարող են չեղարկել այցը։ Նախատեսվում է Արմավիրի մարզի 4 գյուղ այցելել, այդ թվում՝ Նալբանդյան, Ալաշկերտ, որտեղ համայնաքապետը ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հայրն է՝ Կարեն Հովհաննիսյանը։

Նա ինքն է առաջարկել այցելել իրենց գյուղ՝ խոստանալով ակտիվ մասնակցություն ապահովել։ Լինելու են նաև Մյասնիկյան համայնքում՝ Արցախի հերոս Հակոբ Հարությունյանը համաձայնել է հանդիպել վարչապետի հետ։ Էջմիածին կամ Արմավիր չեն այցելի, թերևս՝ անվտանգության և մասնակիցների բավարար քանակ ապահովել չկարողանալու մտավախությունից ելնելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում