ՍԴ-ը ՀՀ ՔՕ 300․1 հոդվածը անվավեր և հակասահմանադրական ճանաչելով, փրկեց այսօրվա իշխանություններին նշված հոդվածով ապագա մեղադրանքից ու պատժից

Փաստաբան Լուսինե Սահակյանը https://www.facebook.com/lusine.sahakyan.52/posts/2189136734551292  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սահմանադրական դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը անվավեր և հակասահմանադրական ճանաչելով, փրկեց այսօրվա իշխանություններին նշված հոդվածով ապագա մեղադրանքից ու պատժից:

Էնպես որ, ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ հակասահմանադրական ճանապարհով ՍԴ դատավոր դարձածներն էլ են կարծես կողմ քվեարկել»։

Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի հիմքն էր։

Սահմանադրական դատարանը սահմանել է, որ 300․1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահին: