Թալիշ-Մատաղիս ուղղություններում որոնումներն արդյունք չեն տվել

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ տեղեկացմամբ, ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները երեկ՝ մարտի 26-ին, Թալիշ-Մատաղիս ուղղություններում արդյունք չեն տվել:

ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր որոնումները մեկ ջոկատով շարունակում են հարավային՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում: