Ադրբեջանը խոչընդոտում է Լաչինի միջանցքով Արցախին մարդասիրական օգնության տրամադրումը

Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

Նշենք, որ Լաչինի միջանցքը Հայաստանն ու Արցախը իրար կապող միակ ճանապարհն է, որի անվտանգության ապահովումն իրականացնում է ռուսական կողմը:

Mediaport-ն արդեն հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը համաձայնել են հայ գերիներից մի քանիսի վերադարձի պայմանով Կարմիր շուկայի ճանապարհը ևս դարձնեն համատեղ օգտագործման՝ Լաչինի սկզբունքով: Եվ չնայած այն փաստին, որ Կարմիր շուկայի ճանապարհը ներկա պահին ամբողջովին գտնվում է հայկական կողմի ենթակայության տակ, բայց ադրբեջանցի զինծառայողներն այնտեղով երթևեկելիս խուլիգանություն են անում: Օրինակ՝ երեկ քարերով հարվածել ու վնասել են հայկական պետհամարանիշներով մեքենաներին:

Այս պլանի իրագործման դեպքում փասացի վտանգվելու է ոչ միայն ճանապարհով երթևեկող հայերի, այլև Արցախի Մարտունի շրջանի անվտանգությունը: