Նիկոլը ՍՈւ- 30ՍՄ- ների ու դրանց հրթիռների առնչությամբ ստեց կրկնակի, ստեց լկտիաբար` կոծկելու համար իր կամ իրենց հանցագործությունը (տեսանյութ)

Նիկոլը` ՀՀ գերագույն գլխավոր ստախոսն ու կեղծարարը, երեկ «Ազգային ժողով» կոչվածում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ընթացքում պատասխանելով ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հարցին, դարձյալ ստեց` հայտարարելով, որ ՍՈւ- 30ՍՄ կործանիչները Հայաստան են բերվել 2020թ. մայիսին, և չի հասցրել մինչև 44- օրյա պատերազմը գնել կործանիչների հրթիռները: Ընդ որում, Նիկոլը ստեց կրկնակի, ստեց լկտիաբար:

Առաջին սուտն այն է, թե ՍՈւ- 30ՍՄ կործանիչները Հայաստան են բերվել 2020թ. մայիսին, իսկ 2-րդ սուտը` այն, որ չի հասցրել մինչև 44- օրյա պատերազմը գնել կործանիչների հրթիռները (իբր թե ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ուներ այդ հրթիռները գնելու կամ կարող էր գնել…):

Դեռ 2019թ. հունվարին «Sputnik-Հայաստանը» վկայակոչելով ՀՀ պաշտպանության նախարարությանը, հայտնեց, որ Հայաստանը Ռուսաստանից Су-30СМ բազմաթիրախ կործանիչներ է գնել։ Խոսքը համապատասխան գործարքի կնքման մասին էր:

«Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է ռուսական Су-30 СМ ինքնաթիռներ ձեռք բերելու համապատասխան գործարք»,- նշված էր հաղորդագրության մեջ։

Բնականաբար, հարց է առաջանում` բա ինչո՞ւ այն ժամանակ չգնվեցին նաև Су-30СМ-ի հրթիռները (խոսքը «օդ-օդ» դասի մեծ հեռահարության հրթիռների մասին է, որոնք իմաստավորում են նշված կործանիչի ստեղծումը, գնումը, օգտագործումը մարտի ժամանակ): Ինչո՞ւ այն ժամանակ չկնքվեց համապատասխան գործարք` կործանիչներից բացի, նաև վերոնշյալ հրթիռները գնելու նպատակով, եթե, իհարկե, ընդհանրապես հնարավոր էր ու կարող էին գնել նշված հրթիռները: Չէ՞ որ բնավ պարտադիր չէր, որ կործանիչները ֆիզիկապես Հայաստանում լինեին, նոր մտածեին դրանց հրթիռները գնելու մասին: Հրթիռները գնելու գործարքը կարող էին կնքել կործանիչները գնելու գործարքի հետ միաժամանակ կամ դրանից անմիջապես հետո, այսինքն` 2018թ. դեկտեմբերին կամ 2019թ. հունվար- փետրվարին, եթե, կրկնում ենք, ընդհանրապես հնարավոր էր գնել նշված հրթիռները…

Վերոնշյալ հարցերը Նիկոլ Փաշինյանին, անշուշտ, կտրվեն նաև ՀՔԾ-ում կամ ԱԱԾ-ում, երբ արդեն զրկված կլինի իր իշխանությունից, և նշված մարմինները, որոնք այսօր Նիկոլի ու նրա իշխանության կույր գործիքն են, այլևս չեն լինի այդ կամ քաղաքական պոռնկի կարգավիճակում, կլինեն իրենց դերում: Այս հարցերը Նիկոլին կտրվեն նաև դատարանում, եթե, իհարկե, մինչ այդ ողջ մնա…

Ընդգծենք, որ 2019թ. հունվարից մինչև 2020թ. մայիս տարբերությունը կազմում է 1 տարի 4 ամիս, իսկ մինչև 44- օրյա պատերազմ` 1 տարի 8 ամիս, այսինքն` ավելի քան մեկուկես տարի: Բա թող այդ ընթացքում գնեի՛ն նշված հրթիռները, եթե կարող էին, եթե Ռուսաստանը վաճառում էր դրանք…

Կործանիչների գնման գործարքը կայացել է 2019թ. հունվարին կամ, հնարավոր է, նույնիսկ դրանից էլ ավելի վաղ` 2018թ. դեկտեմբերին, քանի որ դեռ 2018թ. դեկտեմբերի 1-ին ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր , որ վերոնշյալ կործանիչները ձեռք բերելու գործընթացը մոտ է ավարտին:

Հայտարարելով, որ ՍՈւ- 30ՍՄ կործանիչները Հայաստան են բերվել 2020թ. մայիսին, Նիկոլը ոչ թե շփոթել է տարին և ամիսը, այլ ստել է, կեղծել` նպատակ ունենալով հանրությանը խաբել, թե 2020թ. մայիսից մինչև պատերազմ ընդամենը 4 ամիս ժամանակ է եղել, և իրենք, որ մտադիր էին ՍՈւ- 30ՍՄ-ների համապատասխան հրթիռները գնել, այդ ընթացքում պարզապես չեն հասցրել գնել դրանք:

Իրականում ՍՈւ- 30ՍՄ կործանիչների առաջին քառյակը Հայաստան բերվեց ոչ թե 2020թ. մայիսին, այլ 2019թ. դեկտեմբերին` դրանց գնման գործարքից 11-12 ամիս հետո և պատերազմից 10 ամիս առաջ, թերհավատները դրանում կարող են համոզվել հոդվածի վերջում նշված հղմամբ ծանոթանալով համապատասխան տեսանյութին: 2018թ. դեկտեմբերից մինչև պատերազմ 1 տարի 9 ամիս ժամանակահատվածը, կամ, թեկուզ, 2019թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ն ընկած ուղիղ տասն ամիսը լիովին բավարար էին հիշյալ հրթիռները ձեռք բերելու համար, եթե, իհարկե, Ռուսաստանը վաճառեր դրանք որևէ երկրի: ՌԴ օրենսդրությամբ դրանց վաճառքն արգելված էր, և դավաճան Նիկոլն ու Դավիթ Տոնոյանը չէին կարող չիմանալ այդ մասին: Նիկոլը հերթական անգամ ստելով, փորձում է արդարանալ ու կոծկել իր կամ իրենց հանցագործությունը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան