ՍԴ-ն ՔՕ 300.1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական և անվավեր

Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության համապատասխանության վերաբերյալ որոշումը:
ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին ճանաչվեց Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
«ՀՀ ՍԴ-ն քննելով դիմումները որոշեց ՀՀ ՔՕ 300.1 Սահմանադրության 78-79 հակասող ու անվավեր: Սահմնանադրության 170-րդ 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,-որոշումը ներկայացրեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը: