Իր գրասենյակից բերման ենթարկվեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը (տեսանյութ)

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին ոստիկանները բերման ենթարկեցին իր գրասենյակից։

Նա նշեց, թե իրեն առնչվող դատական գործ է եղել, որից ինքը տեղյակ չի եղել: «Առանց իմ մասնակցության դատ է եղել, գալուց առաջ էլ ոստիկանները չեն զգուշացրել, պահանջեցին գնալ իրենց հետ»,- մինչ բերման ենթարկվելը՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանը։

Ոստիկաններին դիմելով էլ՝ քաղաքական գործիչը նշեց․ «Այսօր ՀՀ անվտանգության թիվ մեկ խնդիրը Նիկոլ Փաշինյանն  է, նա է փախչելու, տեղյակ չեք լինելու»։

Tert.am-ի տեսանյութը՝