Հայեր, իսկ տեղյա՞կ եք, որ «Ադրբեջանի մտավորականները» դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ

Հայեր, իսկ տեղյա՞կ եք, որ «Ադրբեջանի մտավորականները» դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ մտահոգություն հայտնելով, որ Հայաստանի տարածքում գտնվող «ադրբեջանական մշակութային ժառանգությանը» սպառնում է տոտալ վերացում:

Հայեր, իսկ տեղյա՞կ եք, թե ինչ են պահանջում ադրբեջանցի մտավորականները: Այո, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն Հայաստանից պահանջի տրամադրել մանրամասն հաշվետվություն՝ «Ադրբեջանի ժողովրդին պատկանող մշակութային ժառանգության ներկա վիճակի վերաբերյալ»:

Իսկ հիմա կարևորը՝ նրանք ակնկալում են, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն Հայաստան ուղարկի փորձագիտական խումբ՝ «տեղում ադրբեջանական բազմադարյա պատմական և մշակութային ժառանգության վիճակին ծանոթանալու համար»:

Իսկ ի՞նչ ենք անում մենք: Այո, Շուշիի Ղազանչեցոցի, Կանաչ ժամի, Մեխակավանի Սուրբ Աստվածամայրի նկարները դնում ֆեյսբուք և վրդովված հայերեն գրառումներ անում…

…Եվ ամբողջ թափով շարունակում Ադրբեջանի հետ ճանապարհային ինֆրաստրուկտուրաները բացելու գործընթացը:

Հ.Գ. Պատկերացնում եք, չէ՞, թե ինչ կաներ Ադրբեջանը, եթե մեզ մոտ լինեին մոտ 200 ադրբեջանցի գերի, և մենք հրաժարվեինք վերադարձնել նրանց…

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից