Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքում է Պուտինին (տեսանյութ)

Հայաստանի Ազգային անվտագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որ հոկտեմբերի 19-ին իրեն հաջողվել էր համոզել Ալիևին կանգնեցնել պատերազմը, սակայն իր համար անակնկալ ձևով Փաշինյանը չէր համաձայնել՝ ասելով «մենք շարունակելու ենք պատերազմել»:

Արմեն Գրիգորյանն ասել է. «Պատերազմը չի դադարել ոչ թե մեր որոշումների պատճառով, այլ, որ դրան ինտենսիվ մասնակցություն ունի Թուրքիան, Ադրբեջանը, տեռորիստների խումբը»։

Պուտինն ասել էր, որ պատերազմը կանգնեցնել համաձայնելու դիմաց Ալիևն առաջ էր քաշել ադրբեջանցի փախստականների՝ Շուշի վերադարձի նախապայման, բայց նույնիսկ այդ դեպքում Շուշին մնալու էր Արցախի կազմում:

Mediaport-ը ներկայացնում է ԱԽՔ-ի և Պուտինի հայտարարությունների տեսագրությունը: