Մեր ենթակառուցվածքներից կարևորագույն մի հատված ընկնում է ադրբեջանցիների վերահսկողության տակ․ Սամվել Մարտիրոսյան․ News.am

Ադրբեջանցիների ձեռքում հայտնվում է լծակ, որը կարող է խափանումներ առաջացնել, թիրախային կիբերհարձակումներ կազմակերպել, մեծ քանակի տվյալ ստանալ Հայաստանի վերաբերյալ։ Այս մասին՝ մարտի 25-ին, հայտնել է Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով տարածաշրջանի մեծ մասին ինտերնետ կապով ապահովող Caucasus Online LLC ընկերության գնմանը ադրբեջանական Nexol Holding ընկերության կողմից։ Գրում է News.am-ը։

«Կանգնում ենք վտանգի առջև, որովհետև մեր կրիտիկական ենթակառուցվածքներից կարևորագույններից մեկի մի հատված ընկնում է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Դա մեր ամբողջ կապ չէ, բայց զգալի հատվածն է։ Մի բան է, եթե դու կարողանում ես ներթափանցել՝ օգտվելով ինչ-որ շրջանցող միջոցներից, մեկ այլ բան է, երբ հենց քո միջով է անցնում․ գործիքները տարբեր են»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Սամվելի Մարտիրոսյանի կարծիքով՝ թեպետ ադրբեջանական ընկերությունը նախկինում ուներ 49 %, ինչը նույնպես քիչ չէ, սակայն այդ դեպքում վրացական կողմն ուներ վերահսկողություն։

«Եթե լրտեսական սարքավորումներ տեղադրես, դա նաև Վրաստանի հետ կապ ունի։ Ոչ միայն մեզ վրա է ազդում, այլ նաև Վրաստանի։ Փաստացի, վրացական զսպող հատվածը չկա»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը։

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ կատարված գործարքը վրացիների համար էլ  է վատ․ «Նախորդ վաճառքին էլ էին փորձում դեմ կանգնել, բայց, միևնույնն է, ադրբեջանցիները գործը մինչև վերջ հասցրին։ Հիմա էլ նույն վիճակն է՝ վրացիները դեմ են, բայց գործարքը գնում է»։

Հնարավոր լուծում, Սամվել Մարտիրոսյանի խոսքով, կարող է լինել այդ ընկերության մալուխների շրջանցումը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում