Հայաստանը զոհաբերվում է հանուն Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։

Տասնյակ տարիներ մեր երկրում հասարակությանը հավաքագրելու մեխանիզմներ է կիրառել ու ծրագրեր իրականացրել Թուրքիան՝ թուրքական հսկայական կապիտալի ներհոսքով։ Հայկ Այվազյանը նշեց, որ իրականում դա հենց Թուրքիայի անմիջական նախաձեռնությամբ չի իրականացվում, այլ անգլոսաքսոնական, որը Թուրքիային ևս օգտագործում է իր նպատակներին հասնելու համար։ Այսինքն՝ պանթուրանական պետություն կառուցելու բաղձանքը գաղութատիրական Անգլիայինն է, որը Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներից հաջողությամբ կարողանում է օգտվել։

Փաստացի հենց այդ միջամտության արդյունքներից էր նաև 2018 թվականին Հայաստանում իրականացված հեղաշրջումը։ Եվ թեև այն ժամանակ այսպես կոչված միջազգային կազմակերպությունները շտապեցին գնահատական հնչեցնել, թե Հայաստանում գունավոր հեղափոխություն չի իրականացվել, այլ ժողովրդական, և հայ հասարակությունն իր կամարտահայտությունն է իրացրել, այսօր ավելի քան ակնհայտ է, որ մեզանում ևս դասական գունավոր հեղափոխություն է կազմակերպվել։ Հայկ Այվազյանը նշեց, որ իրականում փողոցով չի կատարվել հեղափոխությունը, այլ մինչև դա արդեն կուլիսների հետևում հեղաշրջումն ու իշխանափոխությունն արվել էր, մնում էր այն լեգիտիմացնել ժողովրդին փողոց դուրս բերելու միջոցով։

Ովքե՞ր են մեզանում գունավոր հեղափոխության նախահայրերը, ինչի մասին է վկայում օրերս Ալիևի հայտարարությունն այն մասին, թե պաշտոնական Բաքուն անմիջական և գործուն մասնակցություն է ունեցել դրա կազմակերպմանն ու իրականացմանը։

Անդրադարձանք հեղափոխության նպատակներին՝ Արցախը ադրբեջանին նվիրել, Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղել։

Խոսեցինք նաև Հայաստանում ընթացող հակառուսական քարոզչության վտանգներից և Ռուսաստանի կրավորական դիրքից՝ ինչո՞ւ Ռուսաստանը չի կանխում այդ ծրագրերը և սեփական լոբբինգն իրականացնում։

Մանրամասները՝ տեսանյութում