Ադրբեջանը հայկական հուշարձանները ոչնչացնում է ԴԱԵՇ-ի ոճով. ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողով

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից մշակութային հանցագործության ևս մեկ գործողությունը»,-ասվում է ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի թվիթերյան էջում ներկայացնելով BBC-ի կողմից Մեխակավանի (Ջեբրայիլ)  Ս. Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերումը։

Նշվում է, որ եկեղեցին Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո անհետացել է։

«Ոչնչացումն ամբողջական է։ Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Արցախի հայկական հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում ու ոչնչացվում ԴԱԵՇ-ի ոճով։ Անհետացած հայկական եկեղեցին առաջին հերթին դարձավ վանդալիզմի գործողության զոհ»,-ասվում է հանձնաժողովի գրառման մեջ՝ հրավիրելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի,  հակամարտությունների ու բնական աղետների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանությամբ զբաղվող  «The Blue Shield» միջազգային կազմակերպության ուշադրությունը։

Նշենք, որ BBC-ն իր ռեպորտաժում փաստագրել էր,  որ Մեխակավանի Ս. Աստվածածին եկեղեցին հիմնահատակ ավերվել է։