Առաջարկում եմ «առաջադեմներին» պատասխանել հետևյալ հարցին․ Իրավապաշտպանը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին

Հայաստանի, այսպես կոչված քաղաքացիական հասարակությունը, մշտապես հղումներ է անում ժողովրդավարական արժեքներին, հաճախ օրինակներ բերելով, իսկապես քաղաքակիրթ երկրների փորձին։ Իհարկե, կարելի էր համաձայնել նրանց հետ, եթե նրանք մինչև վերջ լինեին սկզբունքային իրենց «դավանած արժեքներին»։

Կարելի է նրանց հիշեցնել, նրանց կուռքի ստերն ու կեղծիքները՝ սկսած Աբաջյանի կեղծ պապիկից մինչև վերջերս Արագածոտնի մարզի կեղծ երեխաներն ու նույն իրենց կուռքի կողմից վճարված երկրպագուները։ Բառ առ բառ կարելի է հիշեցնել կուռքի ստերը, սկսած արագաչափերից, վերջացրած Սու-30- ի հետ կապված հորինվածքները։

Բայց, ուզում եմ հիշեցնել մեր «առաջադեմներին», իրենց սերտած «իրավական, ժողովրդավարական և այլ սկզբունքների» մասին։Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել, իմ համոզմամբ պարզ հակասահմանադրական երևույթներին՝ ՍԴ-ի դեմ կազմակերպված հարձակումները, դատարանների շրջափակումը, պարտությունը։

Ողղակի, առաջարկում եմ «առաջադեմներին» պատասխանել հետևյալ հարցին․

-Ինչպե՞ս կվերաբվեր ձեր երկրպագած ժողովրդավարական երկրների քաղաքացիական հասարակությունը, իշխանությանը եթե․

1․ Գաղտնազերծվեր ԱԱԾ-ՀՔԾ-վարչապետ հեռախոսային խոսակցությունը․ «Ուզես, չուզես, կալանք պետք է տաս»։

2․ Հանկարծ քրեական գործ հարուցվեր այն դատավորի նկատմամբ, ով փոխում է վարչապետի կողմից անցանկանալի անձի խափանման միջոց կալանքը։

3. Բացահայտվեր, որ վարչապետի խորհրդականը ուղղորդում է քննիչներին քրեական գործ կազմելիս։

5․ Վարչապետին չենթարկվող Բարձրագույն Դատական Խորհրդի նախագահի կնոջը «հրավիրում» են ՀՔԾ։

Բնականաբար, ցանկն ամբողջական չէ։

Պատասխան․ Հարգելի , այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ձեր կողմից երկրպագված ժողովրդավարական, քաղաքակիրթ երկրների, ոչ միայն քաղաքացիական հասարակությունը, այլև ողջ ժողովորդը ոտքի կկանգներ և կպահանջեր կառավարության հրաժարականը։ ․․․Առնվազն․․․

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից