Ադրբեջանի Շամախիի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր տեղական ժամանակով 15:27-ին երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Շամախիի շրջանի Գոբուստան կայարանից 22 կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Ադրբեջանի Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի զեկույցի համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,3 մագնիտուդ, օջախը եղել է 8 կիլոմետր խորության վրա: Ցնցումները չեն զգացվել: