Տարածաշրջանի մինչև 80% ինտերնետն ապահովող վրացական ընկերությունը ամբողջովին վաճառվել է ադրբեջանցի գործարարին

Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմսերը վաճառել է ադրբեջանական Nexol Holding ընկերությանը, ընկերության 100% արժեթղթերի սեփականատերն է դարձել ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը: Այս մասին, tert.am -ի փոխանցմամբ, տեղեկացնում է businessformula.ge կայքը:

Caucasus Online ընկերությունը ապահովում է տարածաշրջանի ինտերնետի մինչև 80%-ը:

Կայքի տվյալներով գործարքը չի համաձայնեցվել Վրաստանի կապի կոմիտեի հետ, ինչի պատճառով կոմիտեն Հասանովին չի համարում ընկերության օրինական սեփականատեր:

Ընկերության արժեթղթերի 49%-ը ադրբեջանական ընկերությանն էր անցել դեռևս 2019 թվականին: Այդ գործարքը նույնպես համաձայնեցված չի եղել Վրաստանի Կապի ազգային հանձնաժողովի հետ, ինչի պատճառով կարգավորողը մի քանի անգամ ընկերությանը խնդրել է վերադարձնել  արժեթղթերը նախնական վիճակի:

Tert.am-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանը տեղեկացրել է, որ վեճի կապակցությամբ Հասանովը դատական հայց է ներկայացրել գերատեսչության դեմ: