Ցեղասպանության տարելիցին ընդառաջ՝ գործող վարչախումբն ի ցույց կդնի իր պրոթուրքական կողմնորոշումը

Ցեղասպանության տարելիցին ընդառաջ գործող վարչախումբն ի ցույց կդնի իր պրոթուրքական կողմնորոշումը…

Օգտվելով հայկական կողմի «խաղաղասիրական» մոտեցումներից՝ թուրքական կողմը նախապայմաններ է առաջ քաշում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում։

Արցախում գրանցած տարածքային հաջողություններից և տնտեսական «միջանցքից» զատ, թուրքական կողմը փորձում է մեկընդմիշտ ազատվել՝ դամոկլյան սրի պես պարբերաբար գլխավերևում ճոճվող հայկական հարցից՝ հասկանալով, որ առավել պրոթուրքական հայացքներով կառավարություն Հայաստանը երբեք չի ունենա։

Չնայած ԱՄՆ-ն և ՌԴ-ն հետզհետե վերադառնում են կյանքի բնականոն հունին, կոռոնաբլեֆի մասին հատվածաբար «հիշող» հայկական իշխանությունները կրկին փորձում են «փակել» երկիրը՝ գոնե մինչև ապրիլի 24-ը՝ Ծիծեռնակաբերդում սակավամարդություն ապահովելու համար։ Սա է պատճառը, որ հանրահավաք կազմակերպող իշխանությունները սկսեցին վարակվածների ուռճացված թվեր ներկայացնել։

Առավել քան ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկին Հայաստանը կրկին կհայտարարվի free zone կոռոնագրիպից։

Դատելով հետպատերազմյա շրջանի դառը փորձից՝ թուրքական շահերի սպասարկուն հերթական անգամ անշեղորեն կկատարի պատվիրատուների հանձնարարությունը։

Հ.Գ. Վաղ, թե ուշ Հայաստանի իշխանության ղեկը հայտնվելու է ազգայնական գաղափարախոսությամբ առաջնորդի ձեռքերում և հայկական կողմը կրկին լծվելու է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին՝ ապագայուն համամարդկային հանցագործությունները բացառելու համար։

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից