ԲՀԿ-ը կառավարության հետ հարցուպատասխանին չի մասնակցում

Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները չեն մասնակցում։ ԲՀԿ-ական պատգամավորները դահլիճից բացակայում են, իսկ աշխատասենյակների դռները փակ են. ենթադրվում է, որ պատգամավորները նիստը բոյկոտել են։

Հիշեցնենք, որ խորհրդարանի հերթական քառօրյայի ժամանակ չորեքշաբթի օրվա նիստերից վերջինը նվիրվում է կառավարության հետ հարցուպատասխանին: