Վաղարշակ Հակոբյանը Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրելուց հետո մոռացել էր լուսանկարել քվեաթերթիկը (տեսանյութ)

«Իմ քայլը»-ի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրելուց հետո մոռացել էր տեսանկարահանել քվեաթերթիկը:

Վերջինս մոտենում է քվեատուփին, որ ներս գցի քվեաթերթիկը, ապա հիշելով, որ չի լուսանկարել, հեռախոսը հանում է գրպանից և վերադառնում քվեախուց:

Յուրաքանչյուր քվեարկությունից հետո, ըստ տեղեկությունների, «իմքայլականները» փոխանցում են քվերաթերթիկների լուսանկաները Նիկոլ Փաշինյանին՝ ապացուցելու համար, որ կատարել են նրա հրահանգը։