Իրավունքաշինությունը շարունակվում է․․․

Իրավունքաշինությունը շարունակվում է․․․

Նշված նախագիծը չունի որևէ օբյեկտիվ հիմք և պատասխանատվության խստացումը որևէ ձևով արդարացված չէ և իրավական հակարժեք է։

Պատասխանատվության խստացման կարելի է գնալ բոլոր այն դեպքերում և հասարակական հարաբերություններում տեղի են ունեցել որակական այնպիսի փոփոխություններ, որոնք ծնում են օրենսդրական փոփոխությունների ծայրահեղ անհրաժեշտություն։

Ըստ էության, մենք վերադառնում  ենք խորհրդային անցյալ, որտեղ պետությունը ուժ է, իսկ իրավունքը կամք է՝ բարձրացված օրենքի մակարդակի։

Ազատ խոսքի սահմանափակումը, անշուշտ, թույլատրելի է իրավական պետության մեջ, սակայն դրանք էությամբ չպետք է լինեն այն աստիճան և այնպիսի բովանդակությամբ, որ վիժեցնեն ազատ խոսքի սահմանադրական ազատության բովանդակությունը։

Իսկ մնացածը քաղաքականություն է և քաղաքական նպատակահարմարություն․․․․

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից