Հայաստանն առանց հայերի ծրագիրն իրականացվում է փուլ առ փուլ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայահավաք» շարժման խորհրդի անդամ Արշակ Զաքարյանը։

Անդրադարձ է կատարվել․

1․Արցախյան 44-օրյա պատերազմի պարտության պատճառներից մեկին՝ դասալքությանը

2․Գործող իշխանությունների կողմից բանակը մարտունակությունից զրկելու փորձերին

3․Պատերազմի հենց սկզբի օրերին Արցախը հայաթափելու փորձերին, որը շատ կասկածների տեղիք է տալիս

4․Երեք տարի ի վեր ազգի մեջ հայրենասիրական ոգին կոտրելու քաղաքականությանը:

Անդրադառնալով դասալքության թեզին, որը պարբերաբար առաջ է քաշում Փաշինյանի թիմը, Արշակ Զաքարյանն ընդգծեց, որ 2016 թ․ դասալքության դեպքեր չեն եղել, իսկ 44-օրյա պատերազմում, այո, եղել են, բայց ոչ այն աստիճան, ինչքան ներկայացվում է, մարդիկ կամավոր գնացել են, սակայն օրերով չեն տարվել մարտի դաշտ։ «Այս իշխանությունների կողմից 2016 թ․ իրենց մարտունակությամբ աչքի ընկած հրամանատարները չեզոքացվեցին, ինչո՞ւ, այս հարցին կարող է պատասխանել արդար դատավարությունը»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Խոսելով մեր զոհերի մասին, Արշակ Զաքարյանն ասաց, որ նրանցից շատերը չեն հասցրել մարտի բռնվել, քանզի ճանապարհին անմիջապես հայտնվելով թշնամու թիրախում՝ չեզոքացվել են։

«Հայահավաք» շարժման խորհրդի անդամն անդրադարձավ օրերս կատարված մեկ հարցման՝ կապված Բաղրամյան պողոտայի փակ լինելու հետ, հարցման մասնակիցներից մեկը շեշտել է, որ Բաղրամյան պողոտան փակ լինելու պատճառով ինքը դիսկոմֆորտ է ապրում, ի պատասխան Արշակ Զաքարյանը շեշտեց․ «Դուք գիտե՞ք, որ ես պատրաստ եմ բոբիկ ամեն Աստծո օր ոտքով գնալ Դադիվանք, միայն թե այդ ճանապարհը փակողները, դիսկոֆորտ ստեղծողները լինեին հայերը»:

Մանրամասները՝ տեսանյութում