Ես չեմ զարմանա, որ մի օր դավաճան կապիտուլյանտը «իրավունքի ուժով» ԳՇ-ի պետ նշանակի թուրք գեներալի

Մի քանի բան ասեմ «իրավունքի ուժով», իմացեք՝

  1. Ես չեմ զարմանա, որ մի օր դավաճան կապիտուլյանտը «իրավունքի ուժով» հայտարարի, որ թուրքերը մեր եղբայրներն են:
  2. Ես չեմ զարմանա, որ մի օր դավաճան կապիտուլյանտը «իրավունքի ուժով» փոխվարչապետ նշանակի թուրք իր գործընկերոջը:
  3. Ես չեմ զարմանա, որ մի օր դավաճան կապիտուլյանտը «իրավունքի ուժով» ԳՇ-ի պետ նշանակի թուրք գեներալի:
  4. Ես չեմ զարմանա, որ մի օր դավաճան կապիտուլյանտը «իրավունքի ուժով» թորքերենը երկրորդ պետական լեզու դարձնի:
  5. Ես չեմ զարմանա, որ մի օր դավաճան կապիտուլյանտը «իրավունքի ուժով» կասի Արցախը ադրբեջանական է և վերջ:
  6. Ես չեմ զարմանա, որ մի օր դավաճան կապիտուլյանտը «իրավունքի ուժով» Հայ Առաքելական Եկեղեցիների կողքին մզկիթներ կառուցի:
  7. Ես չեմ զարմանա, որ դավաճան կապիտուլյանտը «իրավունքի ուժով» «իմ քայլ»-ի ընտրական ցուցակում թուրք գործընկերների ընդգրկի:
  8. Ես չեմ զարմանա, որ մի օր դավաճան կապիտուլյանտը «իրավունքի ուժով» Սյունիքը թուրքերին հանձնի:
  9. Ես չեմ զարմանա, որ մի օր դավաճան կապիտուլյանտը «իրավունքի ուժով» իրա վստահված անձանց փուռը տա:
  10. Ես չեմ զարմանա, որ մի օր դավաճան կապիտուլյանտին «իրավունքի ուժով» կեղծ ընդդիմադիրները սատարեն:

Ես կզարմանամ միայն մի դեպքում, որ վերոնշվածները իրականությանը չհամապատասխանեն: Եվ ասեմ ավելին, ցավը նրանում է, որ դավաճան կապիտուլյանտին «իրավունքի ուժով» հաջողվելու է համոզել իր աջակիցներին, որ սա է միակ ճիշտ լուծումը ու ցավը նրանում է, որ կապիտուլյանտին կրկին հավատալու են:

Այս ամենը կանխելու համար պետք է՝

  1. դավաճան կապիտուլյանտը անհապաղ հրաժարական տա:
  2. Նշանակվի/ընտրվի ժամանակավոր (մեկ տարով) կառավարություն:
  3. Նոր իշխանությունների առաջնահերթ խնդիրը պետք է լինի մեր գերևարված քաջ հայրենակիցների շուտափույթ վերադարձը Հայրենիք:
  4. Անցկացվեն Ազգային ժողովի արդար և թափանցիկ արտահերթ ընտրություններ, առանց կապիտուլյանտի:
  5. Ընտրություններից հետո պետք է իրավական և քաղաքական գնահատական տրվի վերջին 3 տարիների համար:
  6. Պետք է պատժվեն բոլոր այն անձինք (իրավական և ոչ միայն), որոնք իրենց մեղքի բաժինն ունեն մեր Հայրենիքը այս վիճակին հասցնելու համար:
  7. Նոր իշխանությունների մեխը նախ և առաջ պետք է լինի բանակի վերականգնումը և հզորացումը:
  8. Նոր իշխանությունները պետք է (պարտադիր) կազմի առաջիկա 5 տարվա ռազմավարական պլանավորում՝ տնտեսական, սոցիալական, կրթական և այլ ոլորտների համար:
  9. Նոր իշխանությունները պետք է ջանք ու եռանդ չխնայեն Արցախի կարգավորման հարցը վերադարձնելու նվազագույնը այն կետին, որտեղ եղել ենք մինչև 2018-ի ապրիլ ամիսը:
  10. Նոր իշխանությունները պետք է վերականգնեն վերջին 3 տարում կորսված վստահությունը մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ:
  11. Հաշվի առնելով տարածաշրջանում կատարված վերջին իրադարձությունները, նոր իշխանությունները պետք է ամրապնդեն Հայաստան-Իրանի Իսլմական հնրապետության և Հայաստան-Վրաստան և առանձին Հայաստան-Չինաստան, Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները:
  12. Եվ ի վերջո նոր իշխանությունները պետք է գիշեր-ցերեկ աշխատեն և ձգեն բոլոր ձգվող և չձգվող սանձերը, որ ծնկած մեր Հայրենիքը ոտքի կանգնի:

Ու այս ամենը պետք է արվի իրական «իրավունքի ուժով»: Ուժն է ծնում իրավունք:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից