Ֆրանսիան Հունաստանին առաջարկել է անվճար տրամադրել երկու ֆրեգատ

Ֆրանսիան Հունաստանի նավատորմին անվճար առաջարկել է երկու նոր, առաջին կարգի ֆրեգատ՝ Jean Bart (հակաօդային պաշտպանության) և Latouche-Tre’ville (հակասուզանավային պաշտպանության), հայտնում է Greek City Times-ը։

Ֆրանսիայի ռազմածովային ուժերն այս երկու նավերը կհանձնեն Հունաստանին, եթե Աթենքը Հունաստանի ռազմածովային ուժերի համար նոր ֆրեգատներ կառուցելու իր միջազգային մրցույթի արդյունքում ընտրի Ֆրանսիային:

Համապատասխան առաջարկն Աթենքին արել է Naval Group ընկերությունը: