Ռազմական դրությունը վերացվեց. Ազգային ժողովը 118 կողմ ձայնով ընդունեց նախագիծը

Ազգային ժողովն ընդունեց «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» որոշման նախագիծ ընդունելու մասին հարցը:

Այն ստացավ պատգամավորների 118 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայները։

Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությունը վերացնելու նախագծին։

Նախագծի ընդունումից հետ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արձագանքեց. «Հիրավի անիմանալի են ճանապարհները Աստծո»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը առաջարկեց ընդառաջել խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը և «կողմ» քվեարկել այդ նախագծին: