Հայտնի նկարը որևէ աղերս չունի ոչ Բաղրամյան պողոտայի հետ, ոչ էլ ընդդիմադիր իմ ընկերների հետ․ Հրանտ Սարկիսով

Քանի որ Բաղրամյան պողոտայում հավաքված են եղել իմ ընկերները, ում հետ եղել եմ մարտի դաշտում, ոմանց հետ սովորել եմ, ոմանց հետ զուտ շփվել եմ որպես մարդը մարդու հետ, ապա չարձագանքել չէի կարող։

Մի խումբ մարդիկ կամ մարդկանց մի խումբ ակտիվ տարածում են մի նկար որտեղ երևում է աղբաշատ փողոց, այն վերագրելով Բաղրամյան պողոտային վիրավորելով իմ ընկերներին։

Այս փաստը ոչ այլ ինչ է քան մանիպուլյացիա, քանի որ հայտնի նկարը որևէ աղերս չունի ոչ Բաղրամյան պողոտայի հետ, ոչ էլ ընդդիմադիր իմ ընկերների հետ։

Նման հրապարակում արած յուրաքանչյուր անձ ոչ թե պարտավոր է լուռ ու մունջ իր կատարած հրապարակային զրպարտությունը, վիրավորանքը հեռացնելու այլ նաև ներողություն խնդրելու ու հրապարակային հերքելու։

P.S. Իսկ իրական նկարի հղում մեկնաբանությունում։

Հրանտ Սարկիսովի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարում ՝ 2017 թ․ սեպտեմբերի 25-ին ուկրաինական Մելիտոպոլ քաղաքի կենտրոնական փողոցն է՝ համերգից հետո (խմբ․)։