ՀՀ քաղաքացուն բացատրություն չտրվեց, թե բարձր ճշգրտությամբ ո՞նց էին խոցվել երևակայական թիրախները (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում  ՀՀ  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ասաց. «2020 թ. հուլիսի 3-ին Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին ֆեյսբուքյան գրառմամբ նվիրեց սելֆի ՍՈՒ-30-ից, ավետելով, որ ռազմական բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ: Պատերազմի ժամանակ այդ ՍՈՒ-երը, որոնց վրա այդքան հույս էր դրել ՀՀ քաղաքացին, այդպես էլ օդ չբարձրացան: Երկու օր առաջ այդ նույն քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասաց՝ այո,  մենք ինքնաթիռը առել ենք, բայց հրթիռները չէինք հասցրել գնել: Եվ այդպես էլ ՀՀ քաղաքացուն բացատրություն չտրվեց, և նա չիմացավ, թե բարձր ճշգրտությամբ ոնց էին խոցվել երևակայական թիրախները»:

Մանրամասները՝ տեսանյութում