Ադրբեջանը միջազգային հետախուզման է ենթարկել 300 հայի, իսկ մեր դատախազությունը ոչինչ չի անում (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում   պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց. «Նախորդ տարվա նոյեմբերի 20-ին գրություն էի ուղարկել Գլխավոր դատախազություն՝ խնդրելով հայտնել, թե պատերազմի ընթացքում ու դրանից հետո հարուցված քրեական գործերի շրջանակներում ինչ գործողություններ են արվել և, մասնավորապես, Ադրբեջանի քանի գեներալ է հետախուզման ենթարկվել Հայաստանի կողմից: Ինչո՞ւ էի հետաքրքրվել, որովհետև Ադրբեջանի գլխավոր դատախազը այս տարվա հունվարին, հայտարարել էր, որ իրենց կողմից միջազգային հետախուզման է ենթարկվել մոտ 300 հայ: Եվ ակնկալվում էր այս մի քանի ամիսների ընթացքում դատախազությունը պետք էր միջազգային  հետախուզման առումով կոնկրետ քայլեր իրականացնել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, սակայն այս ուղղությամբ ոչինչ չի արվել»: Պատգամավորը հավելեց, որ Դատախազությունը մեղադրանք է առաջադրում և հարուցում է քրեական գործ Ադրբեջանի ֆուտբոլային ակումբի մեկնաբանի նկատմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում