Սահմանադրական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

ՀՀ սահմանադրական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների վերաբերյալ որոշում կայացնելու:

Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից։

Հիշեցնենք, որ դիմումները վերաբերում են ՀՀ Քրեական Օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին։

Ըստ աղբյուրի, որոշման հրապարակման օրն այս պահին հայտնի չէ։ Գործի քննությունն անցել է գրավոր, չնայած  ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդել էր հարցը քննել բանավոր ընթացակարգով։