Նախընտրական փուլում եք և պետք է հայտարարություններ անեք, որոնք մանիպուլատիվ են (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը անդրադառնալով իմքայլական Սիսակ Գաբրիելյանի ելույթին  առ այն, որ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 45 միլիոն դրամ պարգևավճար է ստացել,  նշեց. «Հասկանում եմ, գտնվում եք նախընտրական փուլում և պետք է ինչ-որ հայտարարություններ անեք, որոնք  մանիպուլատիվ են»: Պատգամավորը հավելեց նաև, որ մեկ տարի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները իրենց պարգևավճարները փոխանցել են և կորոնավիրուսի, և պատերազմի ֆոնդերին:

Մանրամասները՝ տեսանյութում